ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը խստորեն դատապարտել է ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։
Ռազմական այս հանցագործությունները միջադեպեր չեն, մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը․ Ֆրանկ Փալոն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կոնգրեսականը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է․
«Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն, մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը։
ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինեն այս զազրելի արարքների պատասխանատվության համար»։