Artsakhpress

Քաղաքական

Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը. Խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզ

Աշխատանքային այցով Լոս Անջելեսում է գտնվում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ:

Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը. Խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզ

Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը. Խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳ նախարարությունից:

Նրանցից Մոնիկա Ռոդրիգեզը իր ելույթում անդրադարձել է Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին: Իր խոսքում մասնավորապես ասել է.

«Շնորհակալ եմ տիկին նախագահ, շնորհակալ եմ արտաքին գործերի նախարար պարոն Բաբայան, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ ու դաշնակիցներ, այսօր այստեղ ներկա գտնվելու համար։ Այս Խորհուրդը, ինչպես նշել է պարոն Կրիկորյանը, եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը ոչ միայն երկու տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում, այլև մշտապես իր համերաշխությունն է հայտնել, քանի որ կարծում ենք, որ այս գործողությունները էլ ավելի են մորմոքել դեռևս ցեղասպանությունից մնացած բաց վերքերը։ Իմ ղեկավարած շրջանը մարդասիրական օգնության հավաքագրում ու արշավ էր կազմակերպել, և հարյուրավոր բնակիչներ արձագանքել էին ու ագրեսիայի պահին Արցախի մեր ընկերներին և դաշնակիցներին անհրաժեշտ միջոցներ տրամադրել՝ անվասայլակներ, հագուստ, վերմակներ։ Մենք այդ իրերը հավաքելու կենտրոնն էինք այստեղ՝ Լոս Անջելես քաղաքում, և իմ շրջանում, և աջակցության այդ դրսևորումը շարունակական կլինի ոչ միայն իմ շրջանում, այլև ամբողջ Լոս Անջելեսում:
Եվ այսպես, մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի, և ձեզ շարունակեն տեսնել։
Շնորհակալ ենք այսօր այստեղ ձեր ներկայության համար։ Ցանկանում ենք ձեզ բոլորիդ ահռելի ուժ, բազում օրհնություններ, որոնց արժանի է Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
Շնորհակալություն»։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

Search