Artsakhpress

Հասարակական

Երևանից գործուղված բժիշկները շարունակում են ծառայել Արցախի ժողովրդին

«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի մասնակիցներին այցելելու և Արցախի առողջապահական համակարգը վերականգնելուն ու վերազինելուն ուղղված հետագա քայլերը քարտեզագրելու նպատակով ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի թիմը սեպտեմբերի 27 և 28-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի պետնախարարին, առողջապահության նախարարին ու ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև ՀՕՖ-ի շարունակական բժշկական կրթություն ծրագրի շրջանավարտ բժիշկներին ու բուժքույրերին:

Երևանից գործուղված բժիշկները շարունակում են ծառայել Արցախի ժողովրդին

Երևանից գործուղված բժիշկները շարունակում են ծառայել Արցախի ժողովրդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Հայ օգնության ֆոնդից:
«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում այս պահին Երևանից գործուղված 6 բժիշկ է աշխատում Մարտունիի, Մարտակերտի ու Ստեփանակերտի բժշկական կենտրոններում:
 
«Ինձ համար մեծ պատիվ է ապրել ու աշխատել Արցախում, հատկապես աշխատել պատերազմից տուժած մարդկանց, բալիկների հետ, ու ոչ միայն բուժել նրանց, այլ նաև ինչ-որ չափով մխիթարել հոգեբանորեն, խոսքով: Գուցե տարրական բան թվա, բայց երբ մի ժպիտ էլ ավելացնում եմ երեխաների դեմքին, դա ինձ համար մեծ ուրախություն է, մեծ բավարարվածություն: Երևի թե վախը ամեն օր կա, մանավանդ, երբ բալիկների հետ ենք, բայց դրական ենք տրամադրված և ուզում ենք խթան հանդիսանալ մյուս բժիշկների համար, որպեսզի գան ու աշխատեն այստեղ, հատկապես այս պահին, երբ կա նեղ մասնագետի ու բժշկի պահանջ», - նշել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանը, որը վնասվածքաբան ամուսնու հետ 11 ամիս ապրում ու աշխատում է Արցախում:
 
2021թ․ ապրիլից մեկնարկած «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների ավելի քան 40 առաջատար բժիշկներ են գործուղվել Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։  Ծրագրի նպատակ է լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաև իրականացնել Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային և առցանց ձևաչափերով՝ կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։
 
«Իրականում մենք այս ծրագրով լուծում ենք կենսական նշանակություն ունեցող հարց, որ կարելի համարել, ինչու՞ չէ, նաև զենք մեր այսօրվա պատերազմում, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կարողանա հստակ իմանալ, որ իր առողջության հետ որևիցե խնդիր չի կարող լինել», - հանդիպման ընթացքում ընդգծել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
 
Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի թիմն այցելել է նաև Հանրապետական բժշկական կենտրոն և «Արևիկ» բուժմավորում, ծանոթացել ՀՕՖ-ի կողմից նվիրաբերված բժշկական սարքավորումների աշխատունակությանը, բացահայտել ու արձանագրել առկա կարիքները:
 
«Այցը կարևոր էր և արդյունավետ թե՛ հոգեբանական, թե՛ գործնական առումներով։ Հայ օգնության ֆոնդի և գործընկեր կազմակերպությունների կողմից Արցախում իրականացվող ու նախատեսված առողջապահական ծրագրերի վերաբերյալ քննարկումները հստակ ցույց տվեցին, որ մենք կարիքների բավարարման առումով ճիշտ ուղղության վրա ենք ու բոլոր ուղղություններով պետք է առնվազն նույն տեմպերով առաջ շարժվենք», - ամփոփել է ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։
 
«Բժիշկները Արցախի համար» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Րաֆֆի Հովհաննիսյան ու Նազարյան ընտանիք հիմնադրամների աջակցությամբ, Հայկական բժշկական ֆոնդի, ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search