Artsakhpress

Ռազմական

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022 թթ. հոկտեմբերի դրությամբ հատուցում է կատարել 4855 զինծառայողի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) հաշվետվություն է հրապարակել կատարած հատուցումների վերաբերյալ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022 թթ. հոկտեմբերի դրությամբ հատուցում է կատարել 4855 զինծառայողի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022 թթ. հոկտեմբերի դրությամբ հատուցում է կատարել 4855 զինծառայողի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022 թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ հատուցում է կատարել 4855 զինծառայողի՝ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամ, որոնցից 4438-ը՝ 44-օրյա պատերազմի հետևանքով։ ԶԱՀ-ի շահառուների ցանկը՝ այստեղ։
Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։ ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի Պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով։
Հատուցումների տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ կայքում:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը հիմնադրվել է 2017 թ. ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով:  
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 78․6 միլիարդ ՀՀ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․7 միլիարդ ՀՀ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ ՀՀ դրամ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search