Artsakhpress

Քաղաքական

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը. Արթուր Թովմասյան

2022թ-ի ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանը հայտարարություն էր տարածել ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նշաձող չի կարող իջեցվել։

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը. Արթուր Թովմասյան

Անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հարվածի տակ դնել  Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը. Արթուր Թովմասյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին MediaHub.am-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Վերահաստատում եմ արված հայտարարությունը։ Արցախի նախագահը ևս այդ մասին խոսել է։ Վերջերս ես նաև Արցախում ընդդիմության հանրահավաքին եմ մասնակցել։ Ոչ թե որևէ անձ, այլ քաղաքական որևէ ուժ չի կարող Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել։ Մենք անկեղծ, ազնիվ ենք ժողովրդի հետ` փաստաթուղթ չկա այս պահին, որ ներկայացնենք»-հավելել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան նախապատրաստվող խաղաղության պայմանագրին, Արթուր Թովմասյանն ասաց․

«Արցախահայության շահերի հաշվին որևէ փաստաթուղթ չպիտի ստորագրվի։ Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Բայց եթե այդպիսի բան չի արվելու, բխելու է Հայաստանի շահերից, անվտանգությունից, ապա ես չէ, որ Հայաստանի իշխանություններին պիտի ասեմ ՝ ինչ անեն»,- նշեց Արթուր Թովմասյանը։

ԱՀ ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, մինչև այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել էր հանրապետության օր:

«Մեր ժողովրդի ավելի քան 99 տոկոսը դեկտեմբերի 10-ի հանրաքվեին «այո» է ասել անկախությանը: Ես ուրիշ տեսակետ ունենալ չեմ կարող։ Բացի դրանից, մենք ունենք 1992 թ-ի հունվարի 6-ի անկախության հռչակագիրը։ Որպես անկախ պետություն ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև բոլոր պետությունների հետ փոխշահավետ համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրելու կողմնակից ենք»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին, Արթուր Թովմասյանն ասաց․

«Բուդապեշտի սամիթից հետո 90-ական թվականներին Արցախի իշխանությունները նույնպես որպես հակամարտող կողմ մասնակցում էին բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Մենք արցախյան արյունոտ երեք պատերազմների շահառուն ենք։ Թե' Հայաստանի և թե' Արցախի պարագայում ցանկացած ձևաչափի դեպքում էլ Ադրբեջանը գնում է վիժեցման՝ պատերազմի սպառնալիքով, ասելով, որ հիմնախնդիրը լուծված է։ Դրան հակառակ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբեր ձևակերպումներով վերահաստատել է, որ Արցախյան հիմնախնդիր գոյություն ունի, կարգավորման համապարփակ անհրաժեշտություն են տեսնում»,-եզրափակեց նա։

Արթուր Թովմասյանի խոսքով՝ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է․ Հայաստանը, Արցախը և սփյուռքը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search