Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կայացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից առաջին անգամ կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը:

Ստեփանակերտում կայացել է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը

Ստեփանակերտում կայացել  է ԿԳՄՍ նախարարության կազմակերպած ինտելեկտուալ խաղ-մրցույթի հանրապետական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինտելեկտուալ խաղ մրցույթը կրում էր «Արցախյան գոյամարտ» խորագիրը:
310239830_1284658482307410_2426507065313318024_n.jpg (138 KB)«Մրցույթին մասնակցում է վեց թիմ՝ Ստեփանակերտից, Մարտունու,Մարտակերտի,Ասկերանի, Հադրութի և Շուշիի շրջանների 10-12-րդ դասարանների աշակերտների ընդգրկմամբ: Ինտելեկտուալ խաղ-մրցույթին իր թիմով է ներկայացել նաև Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը, որը գործում է մայրաքաղաքում:
Յուրաքանչյուր թիմ բաղկացած է հինգ մասնակցից: Ավելի վաղ՝ անց է կացվել շրջանային փուլը, որի ընթացքում լավագույն արդյունքներ արձանագրած թիմերն այսօր մասնակցում են հանրապետական փուլին:
Մրցույթի նպատակն է զարգացնել դպրոցականների մտավոր կարողությունները,ի հայտ բերել տաղանդների»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր և գրքեր, իսկ հաղթող թիմերը՝ նաև հուշանվերներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search