Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն:

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը քննարկելու ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի համար ներկայացրած 5 կետերին՝ Սիմոնյանն ասաց. «Մենք որևիցե պահանջ չենք ընդունել, և որևիցե փաստաթուղթ չկա»:

Նա չխոսեց խաղաղության պայմանագրի համար Հայաստանի առաջարկների մասին, քանի որ, իր վստահեցմամբ, այդ առաջարկները դեռ չեն քննարկվել, չեն որոշվել:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութից հետո ակտուա՞լ է իշխանության համար խաղաղության օրակարգը՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց: «Որպեսզի նման տեսանյութեր այլևս չլինեն: Բոլոր մարդիկ, որոնք խաղաղության օրակարգի առնչությամբ բացասական բան են ասում, իսկ առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն այս համատեքստում ընդգծեց, որ պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, շարունակում են բանակը զինել, խաղաղության օրակարգը չի նշանակում, թե բանակ չպետք է լինի: Այն բոլոր կենացներին, որոնք մենք սիրում ենք հաճախ ասել՝ «ծովից ծով Հայաստան, մտնելու ենք գրավենք», կներեք, այդ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարևանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով և տարածքային պահանջներով»,-ասաց ԱԺ նախագահը՝ կրկնելով ՀՀ ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ:

Նա ընդգծեց. «Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք ՀՀ-ն պաշտպանելու»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ հիմա զբաղվում են շատ հարցերի լուծմամբ, այդ թվում՝ Ջերմուկի շուրջ ստեղծված իրավիճակով: «Բայց այդ հարցերի լուծումը չի կարող լինել Թուրքիայի, Ադրբեջանի կամ որևիցե այլ երկրի վրա հարձակվելը: Մենք այդ հնարավորությունը չունենք՝ մեր փոքր երկիր լինելու բերումով, վերջին իրադարձություններից ելնելով և շատ ու շատ հանգամանքներից ելնելով»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ բոլոր մեծ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ունեն իրենց շահերը: «Հաճախ խոսում են նրա մասին, թե այս մեկին սիրում է, այս մեկին չի սիրում: Սեր հասկացողությունը շատ էական բան չէ,  պետություններն ունեն իրենց շահերը, որոնք առաջ են  տանելու: Այլ հարց է, թե ինչպես մենք կկարողանանք այդ շահերին դիմակայել, ինչ հակակշիռներ կգտնենք: Գրեթե ամենուր կամ պատերազմ է կամ նախապատերազմական իրավիճակ, մենք ի՞նչ ելքեր կգտնենք այդ իրավիճակից դուրս գալու: Իսկ ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ մենք մաքսիմալն անում ենք և շարունակելու ենք անել»,-ասաց ԱԺ նախագահը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search