Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր ավագ որդուն՝ Սյոտարոյին, նշանակել Է քարտուղար, որը պատասխանատու Է քաղաքական հարցերի համար. համապատասխան որոշումը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Ճապոնիայի վարչապետի ավագ որդին դարձել է քաղաքական հարցերով նրա քարտուղարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մինչեւ ներկա ժամանակներս Սյոտարո Կիսիդան որպես քարտուղար աշխատել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարի վարչակազմում: Իսկ այժմ նա կդառնա վարչապետի ութ անձնական քարտուղարից մեկը: Ճապոնական ԶԼՄ-ների կարծիքով, այս քայլը կարող Է վկայել այն մասին, որ Ֆումիո Կիսիդան ավագ որդուն դիտում Է որպես իրեն հնարավոր փոխարինողն ապագայում:
«Հաշվի առնելով անձնական որակները եւ կարողությունները՝ ընդունվել Է որոշում, որը հիմնվում Է «ճիշտ մարդուն ճիշտ տեղում դնելու» գաղափարի վրա»,- նշանակումը մեկնաբանել Է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը:
Սյոտարո Կիսիդան 31 տարեկան Է: Համալսարանն ավարտելուց հետո Ճապոնիայի կառավարության գործող ղեկավարի որդին աշխատանքն սկսել Է Mitsui & Co ընկերությունում: 2020 թվականի մարտից որպես քարտուղար Է սկսել աշխատել իր հոր գրասենյակում:
Ֆումիո Կիսիդային Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ երկրի վարչապետ ընտրելուց հետո 2021 թվականին Սյոտարոն նույնպես տեղափոխվել Է վարչապետի պաշտոնական նստավայր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: