Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հանգեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) լողացող տերմինալների պակասի, ինչի հետեւանքով հատուկ լցանավերի վարձավճարները կրկնակի ավելացել են։
Աշխարհում գազ տեղափոխող նավերի պակաս է առաջացել
Աշխարհում ընդամենը 48 այդպիսի լողացող տերմինալ կա։ Բոլորը, վեցից բացի, աշխատում են վարձակալմամբ։ Նավերի այս անբավարարության պատճառով FSRU վարձի արժեքը Գերմանիայում կրկնապատկվել է անցած տարվա համեմատ՝ կազմելով օրական 200 000 դոլար։ Եվրոպայում տերմինալների պահանջարկն այնքան մեծ է, որ զարգացող երկրները շուտով չեն կարողանա օգտագործել FSRU-ն սեփական կարիքների համար, նշել են փորձագետները։ Անբավարարությունն առաջիկայում հազիվ թե նվազի, դրանք առանց այդ էլ աշխատում են ամբողջ հզորությամբ, կարծում են փորձագետները։