Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի 7-րդ դպրոցում դասարան է անվանակոչվել  44-օրյա  պատերազմում նահատակված հերոսի անվամբ

Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի ունեցել  դասասենյակի անվանակոչում՝ դպրոցի նախկին շրջանավարտ, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Սերգեյ Բարսեղյանի անվամբ:

Ստեփանակերտի 7-րդ դպրոցում դասարան է անվանակոչվել  44-օրյա  պատերազմում նահատակված հերոսի անվամբ

Ստեփանակերտի 7-րդ դպրոցում դասարան է անվանակոչվել  44-օրյա  պատերազմում նահատակված հերոսի անվամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սերգեյ Բարսեղյանն ու նրա մի խումբ զինակից ընկերներ անմահացել են  2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ հայտվելով շրջափակման մեջ: Նրա աճյունը միայն նոյեմբերի 20-ին է հաջողվել դուրս բերել:
 2.jpg (277 KB)
Դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանի խոսքով՝  Սերգեյն օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով՝  համեստությամբ ,բարությամբ , հոգատարությամբ:
 
1.jpg (325 KB)«Յուրահատուկ հարգանք ուներ մեծերի նկատմամբ: Շատ սիրված էր ուսուցիչների ու համադասարանցիների կողմից: Նա գերազանց վարտեց մեր դպրոցը,  ապա Բժշկական քոլեջն ու իր  ջանասիրության շնորհիվ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Երազում էր դառնալ լավ բժիշկ , քանզի չափազանց շատ էր սիրում բժշկությունը: Սերգեյը բանակում նույնպես աչքի ընկավ իր յուրահատուկ տեսակով: Անչափ շատ էր կարևորում ազնվությունն ու մաքրությունը»,- պատմել  է Ա. Պողոսյանը:
 
Սերգեյի մայրը՝ Ինգա Բարսեղյանը, որդու մասին ներկա ժամանակով է պատմում՝ նրան բնութագրելով որպես հանգիստ,համեստ անձնավորություն, անչափ հոգատար՝  ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների նկատմամբ:
 
Inga.jpg (391 KB)«Նրան բոլորը սիրում են:Երբ սովորում էր տարրական դասարանում ծնողական ժողովից հետո մոտեցա դասվարին հարցրեցի, թե ինչպիսի երեխա է, պատասխանեց՝  շատ խելացի է, ամեն հարցի պատասխան գիտի, միակ «թերությունը» շատ հանգիստ բնավորությունն է»,-նշում է մայրը:
 6.jpg (465 KB)
Դասարանի անվանակոչման արարողությանը ներկա էին նաև հերոսի  համադասարանցիները:
 3.jpg (369 KB)
Դասղեկը՝ Համեստ Ավետիսյանը,  վերհիշում է, որ Սերգեյն աչքի էր ընկնում բարձր կարգապահությամբ և լավագույն վարքով:
 
Համեստ.jpg (355 KB)«Դժվար է խոսել մի աշակերտի մասին անցյալով, ում միշտ հիշում եմ:  Նա լավ էր սովորում, միշտ ներկայանում դպրոցականին վայել  հագուկապով:  Ցանկացած դասի պատրաստ էր, միշտ ուշադիր լսում էր և պարտաճանաչ կատարում հանձնարարությունները:  Որոշեց բժիշկ դառնալ, բայց գնաց   հավերժի ճամփով»,- ասաց է Հ. Ավետիսյանը:
 
Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ և հայրենասիրական կատարումներ:
4.jpg (328 KB)
5.jpg (186 KB)
7.jpg (454 KB)
307372607_483958316968723_205095963830457640_n.jpg (431 KB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search