Artsakhpress

Հարցազրույց

Ադրբեջանը շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել

Radar Armenia-ն հարցազրույց է ունեցել միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։

Ադրբեջանը շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել

Ադրբեջանը շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
 
-Հոկտեմբերի 21-27-ը ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմից ի՞նչ ակնկալիքներ ունեք։
 
-ԵԱՀԿ-ի ակտիվացումը անպայման պետք է դիտարկել ռուսական տիրույթների ուղղությամբ միջազգային ընտանիքի տարբեր կառույցների համակարգված ներթափանցման գործողությունների շրջանակում։ Այստեղ խնդիրը կարևոր երանգ ունի։ ԵԱՀԿ-ն իր Մինսկի խմբի համանախագահական ձևաչափով միջազգային լիազորություն էր ստացել՝ միջնորդելու արցախյան հակամարտության հանգուցալուծման բանակցություններին։ Հիմա գրանցվում է լիազորությունների դաշտի վերաձևավորում, և ԵԱՀԿ-ի գործառույթը փոփոխություն է կրում՝ արցախյան շփման գծերից տեղափոխվելով Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագիծ։ Ընդհանուր միտումները տանում են դեպի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթաց, ինչը դրական ազդեցություն չի թողնի Արցախի կարգավիճակի կամ ինքնորոշման իրավունքի իրացման աշխատանքներին վրա։ Արձանագրվում է ԵԱՀԿ-ի լիազորությունների վերափոխում։
 
-Նաև ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու նախնական որոշում կա։ Այս քայլը ՌԴ-Արևմուտք մրցակցության համատեքստու՞մ պետք է դիտարկենք, թե՞ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կարգավորման։
 
-ՀԱՊԿ խորհրդի նիստից է կախված ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մանրամասների ճշտումը։ Նկատվում է ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի շտապ օպերատիվ որոշում-գործողություն մեխանիզմի աշխատելը, ինչի դիմաց նկատվում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունը։ ՀԱՊԿ-ի նախագահողը Երևանն է, որ Ղազախստանի դեպքերի առիթով օպերատիվություն ցուցաբերեց։ Այստեղ հարցականներ կան՝ նախագահողի լիազորությունների հետ կապված, բայց կա քաղաքական բացատրություն։ Ռուսաստանը շարունակում է ասել, որ ինքն է Հայաստան-Ադրբեջան հակամարտության գլխավոր երաշխավորն ու միջնորդը։ Իսկ միջնորդը, որը ՀԱՊԿ-ի առանցքային ուժն է, և այն պահելու համար գերմիջնորդի կարգավիճակը խաղում է համահավասարության կանոններով։ Ի տարբերություն ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի՝ Ռուսաստանը կառաջարկի դիտորդական կամ փաստահավաք առաքելություն իրականացնել սահմանագծի՝ թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական հատվածներում։ Իսկ ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ը տեղակայվել են սահմանագծի հայաստանյան հատվածում միայն։
 
-Չնայած ԵՄ տեխնիկական գնահատման խմբի ներկայությանը՝ Ադրբեջանն ամենօրյա ակտիվությամբ խախտում է հրադադարի ռեժիմը, այս անգամ՝ նաև խոշոր տրամաչափի զենքերով։ Ի՞նչ է սա նշանակում։
 
-Ադրբեջանական գործողությունների տրամաբանությունը պարզ է։ Կրակել՝ որպես ճնշամիջոց իրականացնելու առաջադրանքը։ Այդպես եղավ Բերձորի միջանցքի փակման և նոր երթուղու բացման համար։ Նրանք հարձակվեցին հայկական դիրքերի ուղղությամբ, որից հետո հայկական կողմը արագացրեց Լաչինի միջանցքի փակման և նոր ճանապարհաշինության աշխատանքները։ Հիմա կրակում են, որպեսզի արագ մեկնարկեն սահմանազատման աշխատանքները։ Շտապում են, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի փոխվել։ Դրա համար էլ հայկական կողմը ԵԱՀԿ-ից ակնկալեց ոչ միայն զուտ դիտորդական, այլև՝ նոր հավանական հարձակումների կանխարգելիչ առաքելություն։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search