Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը, ուղեկցությամբ նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանի և ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության աշխատակիցների, եղել է «Տոհմային կայան» ՓԲԸ-ում:
ԱՀ գյուղատնտեսության նախարարը տեղում հետևել է «Տոհմային կայան»-ի գործունեությանը և ծանոթացել խնդիրներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսոության նախարարությունից՝ հավելելով, որ նախարարը հետևել է Կայանի բնականոն գործունեությանը, հետաքրքրվել կերակուտակման աշխատանքների արդյունքներով և առկա խնդիրներով:
Ըստ «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն Գեորգի Լալայանի, ձմռանն ընդառաջ կերակուտակման աշխատանքներն ամբողջովին ավարտված են և կենդանիների կերակրման, խնամքի, պահվածքի վերաբերյալ որևէ խնդիր առկա չէ: