Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնեպսակներով և աղուհացով են դիմավորել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի 35-րդ առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած Արցախի կիոկուշին կարատեի հավաքական թիմի մարզիկներին:
Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված արցախցի մարզիկներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ Արմեն Պետրոսյանը նշել է,որ ՀՀ հավաքականի կազմում Արցախի թիմը մասնակցելով նոյեմբերի 4-5-ը տեղի ունեցած առաջնությանը, փայլուն արդյունքներ է ցուցաբերել:
«Դժվարությունները շատ էին մինչ առաջնությանը մեկնելը:
Չնայած դրան, գիտեինք, որ լավ արդյունքները դժվարությամբ են արձանագրվում:
Այս անգամ մարզիկների ձեռքբերումները գնահատում եմ լավ, համոզմունքով, որ կարողանան գերազանցել իրենց արդեն իսկ արձանագրած արդյունքները»,-ասել է Ա. Առուշանյանը:
Եվրոպայի առաջնությանը երկրորդ տեղ գրաված արցախցի մարզուհի Մարինա Ներսիսյանն ասել է,որ նպատակ է դրել ավելի լավ մարզվել, որպեսզի կարողանա դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած արցախցի մարզիկներին դիմավորելու էին եկել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի պատասխանատուներ, մարզիկներ ու մարզասերներ: