Artsakhpress

Մշակույթ

Նա արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլեւ մերը. Corriere Fiorentino-ի անդրադարձը (Ֆոտո)

Արվեստագետ, քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին հոդված է հրապարվել իտալական Corriere Fiorentino թերթում, որը որը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում եւ հասարակական լայն շրջանակներում։

Նա արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլեւ մերը. Corriere Fiorentino-ի անդրադարձը (Ֆոտո)

Նա արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլեւ մերը. Corriere Fiorentino-ի անդրադարձը (Ֆոտո)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ արվեստագետը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգեւատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով եւ պատվոգրով` արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու եւ հանրահռչակելու,  հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տեքստը:

«Իմ Հայաստանը Պապի համար

Հանդիպում արվեստագետ Վիգեն Ավետիսի հետ Ֆլորենցիայի Սան Նիկոլո թաղամասի իր տուն-արվեստանոցում։ «Լռությունը կոտրվեց․ ես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրելու եմ Հայոց Մայր հուշարձանը, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը»

«Լռությունը կոտրվեց: Արդեն հարյուր տարի է, ինչ հայերը սպասում էին այս պահին, եւ այդ նախադասություններն արտաբերելու համար անհրաժեշտ եղավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի քաջությունը»։ Վիգեն Ավետիսը, հայ արվեստագետ, ով արդեն քսան տարի է, ինչ Ֆլորենցիայում է, մի ողջ կյանք է սպասել, որպեսզի լսի այդ բառը, որը մեկ դար շարունակ շատերը չէին համարձակվում բարձրաձայնել պատմությանն ի հանդիման` սահմանելու 1915-16 թվականներին Օսմանյան կայսության կողմից իրագործված հայերի ջարդը` որպես ցեղասպանություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ երիտթուրքերի գլխավորած կառավարության  ներքո եւ որի արդյունքում մեկ ու կես միլիոն զոհ եղավ: Որպես շնորհակալություն Բերգոլիոյին, ով «երեկվանից արդեն ոչ միայն ձեր Պապն է, այլեւ մերը», արվեստագետը ցանկանում է նրան նվիրել իր ստեղծագործություններից ամենանշանակալիցը` Հայոց մայրը – բրոնզաձույլ մի արձան, որն ինքը կերտել է անցյալ տարի՝ հիշատակելու իր ժողովրդի ցեղասպանությունը եւ որը Ֆլորենցիայի Մայր տաճարի հրապարակի Գթասրտության գավիթում ցուցադրվելուց հետո այժմ հյուրընկապվել է Կարվիլիա քաղաքում։ «Այն իրական պատմություն է ներկայացնում՝ մի կնոջ, որը փրկել է չորս երեխաների։ Թուրքերը կենդանի էին թողնում կանանց, սակայն սպաում էին արական սեռի ներկայացուցիչներին, իսկ նա կարողացավ փրկել չորս արու զավակներին։ Աշխատանքն իրականացրել եմ այդ կնոջ թոռան պատվերով»։

Վիգենի ընտանիքը նույնպես իր մաշկի վրա զգացել է ցեղասպանությունը։ Հորական պապը ծագումով Վանից էր, որտեղ պղնձյա իրերի ֆաբրիկա ուներ։ Նա փրկվածներից մեկն է։ Ստիպված է եղել լքել բարեկամներին ու այն ամենն, ինչ ուներ եւ փախչելով ապաստան գտնել Երեւանում։ Ոմանք սպանվել են, մյուսներն՝ արտագաղթել Եվրոպա կամ Ամերիկա։ Միայն տարիներ անց, երբ արդեն տարիքն առել էր, հանկարծակի տեղեկացավ, որ զարմիկներից մեկը գաղթել էր Արգենտինա եւ հաջողեց կրկին հանդիպել նրան։ Այդ ամենի մասին, սակայն, պապը երբեք չէր պատմում։ «Ռուսերն արգելում էին խոսել ցեղասպանության մասին, յոթանասուն տարի այդպես արգելել են խոսել, - բացատրում է Վիգենը, - ստիպված ենք եղել մոռացության մատնել մեր անցյալը»։ Այժմ ինչ-որ բան փոխվել է, Քահանայապետը «լուսաբանեց պատմությունը»։ Որովհետեւ «պատմությունը չպետք է գրվի հաղթողների ձեռքով, պատմությունը կա այնպես, ինչպես կա»։ Քանդակագործի խոսքով՝ Ֆրանցիսկոս Պապի արածը «մեկ քայլ էր դեպի առաջ, իսկ հիմա հերթը մերն է․ մենք պետք է սատարենք նրան»։ Եվ «մենք» ասելով՝ ի նկատի ունի իր նման նկարիչներին եւ քանդակագործներին․ «Եկեղեցին եւ արվեստագետները պետք է կրկին միասնական դառնան»։

Վիգեն Ավետիսը սիրում է Եկեղեցու համար ստեղծագործել․ «Աստված խոսում է հոգեւորականների եւ արվեստագետների միջոցով, արվեստը հաղորդակցության միջոց է՝ որն օգնում է գեղեցկությամբ հաղորդակից դառնալ Աստծուն։ Արվեստը ծառայում է հավատքին, այն նման է սիրո գավազանի, որի օգնությամբ սերն ավելի հաստատուն է քայլում»։

Նրա տուն-արվեստանոցը, որը գտնվում է Սան Նիկոլոյի (Սուրբ Նիկողայոս) թաղամասի մի հին շենքում, լի է կրոնական ստեղծագործություններով՝ Սուրբ Ռոկկոյի մի նկար, հարություն առած Քրիստոսի դեռեւս նոր մի նախագիծ, որն ավարտին պիտի հասցնի Ֆլորենցիայի մի եկեղեցու համար, կավե մի մանրակերտ՝ Հովհաննես Պողոս Երկրորդին նվիրված մի արձանի, որը տեղադրվելու է Հռոմի հրապարակներից մեկում։ Մի անկյունում «Նեֆերտիտին» է, որը Ֆլորենցիայի 32-րդ մրցանակաբաշխության ոսկե մրցանակակիրն է դարձել, մյուս անկյունում՝ «Ֆլորենցիան»՝ Վերածննդի քաղաքի Գլխավոր տաճարի գմբեթարդ գլխարկը գլխին։

Նրա արվեստի գործերից շատերը նվիրված են այն քաղաքին, որի մասին շատ է լսել մոր պատմածով - ով Իտալիայի, Էնրիկո Կառուզոյի երաժշտության եւ Սոֆի Լորենի ու Ջինա Լոլոբրիջիդայի ֆիլմերի երկրպագու էր - այն քաղաքին, ուր 1997 թվակաին արձակուրդի մեկնած՝ հասել էր իր «ճակատագրին հետեւելով» եւ հանգրվանել Առնոյի ափերին ։ «Երբ հասա Ֆլորենցիա, մի ուժ զգացի, որն ինձ ասում էր, որ այստեղ ապրեմ »։ Եվ այդպես, Հայաստանում եւ ապա Լեհաստանի Պոզնանի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելուց հետո ընդունվում է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիա։ Միքելանջելոյից («Նրա ոգին դեռեւս քաղաքում է, ես դա զգացել եմ») սովորում է «մտածել, զննել,  լինել ավելի նրբազգաց», մի խոսքով՝ լինել այն արվեստագետը, որ մանուկ հասակից ձգտել էր դառնալ։ «Սկզբում քանդակներ էի անում, իսկ Ֆլորենցիայում ինձ իսկապես քանդակագործ զգացի»։

Իր ստեղծագործությունները «ծնվում են սրտից», բայց երբ քանդակում է իր ձեռքերը կարծես «ինքնուրույն են շարժվում եւ վերջում նայում եմ արածիս ու միշտ զարմանում, թե արդյոք այդ ե՞ս եմ արել». Իր աշխատանքներում միշտ մի կտոր Հայաստան կա՝ բույրերը, լեզվի հնչողությունը, գույները։ Իր երկրի դրոշը կախված է բազմոցի հետեւում։ «Ամեն ինչ հետս եմ տանում, այն ամենից, ինչ իմն է՝ ոչինչ չեմ թողնում». Միայն մի բանի պակասն է զգում` Արարատ լեռանը. «Արարատի պատկերը չեմ կարող հետս տանել, շատ եմ կարոտում». Նրա համար արվեստը նման է մի բույսի, որի արմատները համապատասխան մշակույթի մեջ են, սակայն դրա ծաղիկները համամարդկային արժեք ունեն. «Երբ արհեստը դառնում է արվեստ, ժողովրդական մշակութը վերածվում է համամարդկայինի: Արվեստի գործն ընդգրկում է ողջ տիեզերքը եւ այն բոլորի համար է»:

Ֆլորենցիայում Վիգենն ապրում է իր ընտանիքի հետ: Եվ սա նույնպես ճակատագրի թելադրանքով («Յուրաքանչյուրն իր գրված ճակատագիրն ունի եւ պետք չէ փորձել փոխել այն կամ ծրագրեր կազմել: Ես ծրագրեր չեմ կազմում. ապրում եմ», - ընդգծում է արվեստագետը): Նա մերժել էր ամուսնական կյանքը, որպեսզի նվիրվեր արվեստին, սակայն 46 տարեկան հասակում, Հայաստանում Իտալիայի դեսպանի հրավիրած երեկույթի ժամանակ հանդիպեց Էլլինային` մի երիտասարդ օրիորդի, որը աշխատում էր Երեւանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում եւ ցանկանում էր ցուցահանդես կազմակերպել Իտալիայում: «Երբ տեսա նրան, մտածեցի, որ նրա հետ ընտանիք կկազմեի»: Այժմ արդեն Անի անունով երեք ամսական երեխա ունի՝ «իմ արվեստի ամենագեղեցիկ ստեղծագործությունը»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search