ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 394.41 դրամ։
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 399 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 402 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 398 դրամ է, իսկ վաճառքը՝ 403-404 դրամ։
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 397.35 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 413 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 407 դրամ է, վաճառքը՝ 414-415 դրամ։
Բանկերում ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.12 դրամ, վաճառքը՝ 6.55 դրամ։ Իսկ փոխանակման կետերում ռուբլու առքը 6.35 դրամ է, վաճառքը՝ 6.44 դրամ։