Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի լավագույն սաները մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում նախօրեին հանդես են եկել համերգային ծրագրով և իրենց նկարչական աշխատանքների ցուցադրությամբ:
Մայրաքաղաքի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաները ներկայացրել են իրենց երաժշտական ու նկարչական տաղանդները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանը տեղեկացրել է, որ կրթօջախում այժմ սովորում է 6-14 տարեկան շուրջ 400 աշակերտ: