Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնեպսակներով և աղուհացով դիմավորել են ավանդական կարատեի աշխարհի 21-րդ առաջնության արծաթե մեդալակիր, արցախցի մարզիկ Տիգրան Գևորգյանին։
Ստեփանակերտում դիմավորել են ավանդական կարատեի աշխարհի առաջնության արցախցի փոխչեմպիոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցին Տիգրան Գևորգյանն նշել է, որ նոյեմբերի 15-20-ը Սլովենիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցել է ՀՀ-ի հավաքականի կազմում։
«Առաջնությանը մասնակցում էին աշխարհի ամենաուժեղ, լավագույն թիմերը, որոնք ներկայացնում էին՝ Ռումինիան, Բրազիլիան, Եգիպտոսը, Իտալիան։ Ունեցա հինգ մենամարտ, որից չորսն անընդմեջ հաղթեցի լեհ, բրազիլացի, ռումինացի մրցակիցներին:
Եզրափակչում, սակայն, անհաջողության պատճառով գրավեցի երկրորդ հորիզոնականը», - նշել է աշխարհի առաջնության փոխչեմպիոնը՝ հավելելով, որ իր հաղթանակը նվիրում է զոհված ընկերներին:
Տ. Գևորգյանը հավաստիացնում է, որ շարունակելու է մարզվել ու պատրաստվելու է գալիք տարվա Եվրոպայի առաջնությանը՝ ցույց տալով արցախցու ուժը։