Artsakhpress

Տնտեսական

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունը Վերին Լարս անցակետում մշտապես առկա խնդիրներով պայմանավորված առաջարկել է լուծումների հնարավոր տարբերակներ։

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունից։
Պարբերաբար անդրադառնում ենք վրաց-ռուսական սահմանով՝ Վերին Լարսի անցակետով հայ բեռնափոխադրողներին հանդիպող խոչընդոտներին։ Մեկ ամսից ավելի է արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կանգնած են Լարսի ճանապարհին և չեն կարողանում հատել սահմանը։ Այս անգամ խնդիրը եղանակային վատ պայմանները չեն. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Այսպիսով, Ռուսաստան հասնելու համար նրանք օրերով սպասում են մաքսային անցակետերում՝ կրելով մեծ վնասներ։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ իրենք մշտական կապի մեջ են ռուսական և վրացական կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության հետ։ Բացի այդ, ըստ նախարարության, բանակցում են ռուսական կողմի հետ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման համար:
Այսպիսով, ըստ նախարարության, ռուսական կողմին առաջարկել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը, դիտարկել նաև հայկական բեռնատարների ռենտգեն-զննություն լրացուցիչ վայրում (օրինակ, 2022 թվականի հունիսին կաազմակերպված լրացուցիչ վայրում, որը գտնվում է Վերին Լարսի անցակետից դեպի Վլադիկավկազ ընկած հատվածում):
«Ի պատասխան մեր առաջարկներին ռուսական կողմը տեղեկացրել է, որ պատրաստվում է մոտակա շրջանում Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն սարքավորումների թիվը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարության գործընկերները տեղեկացրել են, որ նոյեմբերի 29-ին նախատեսվում է ևս 12 անցուղիների գործարկումը Վերին Լարսի անցակետում՝ անցուղիների ընդհանուր թիվը հասցնելով 36-ի, ինչը դրական ազդեցություն կունենա անցակետի անցողունակության վրա:
ՀՀ և ՌԴ մաքսային ոլորտի պատասխանատու մարմինների միջև քննարկվում է նաև անցակետերում իրականացվող ռենտգեն-զննության տվյալների փոխանակման հարցը, ինչը թույլ կտա, օրինակ, ՀՀ սահմանային անցակետում իրականացված ռենտգեն զննության տվյալները փոխանցել ռուսական կողմին՝ բացառելով հայկական բեռնատարների կրկնակի զննությունը ՌԴ սահմանը հատելիս»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search