Artsakhpress

Տնտեսական

Հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա․ Վրաստանի ֆիննախ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առկա են բեռնատարների կուտակումներ, հերթերը տեղեկությունների համաձայն դանդաղ են ընթանում։ Այսուհանդերձ, ըստ «Ալիք մեդիայի» տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանական և թուրքական պետահամարանիշներով ավտոմեքենաները առանց հերթի են անցնում սահմանը։

Հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա․ Վրաստանի ֆիննախ

Հայկական բեռնատարների համար որևէ սահմանափակում չկա․ Վրաստանի ֆիննախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը «Ալիք մեդիային» տված հարցազրույցում նշեցլ է, որ այս պահի դրությամբ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին ոչ միայն հայկական բեռնատարներն են կանգնած․
 
«Վերջին 20 օրվա ընթացքում թողունակության որոշակի սահմանափակում է մտցվել, որը պատճառ է հանդիսացել, որ հերթեր գոյանան։ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա երեկվա տվյալներով մոտ 400 բեռնատար կար, որոնց մոտ 60 տոկոսը հայկական պետհամարանիշներով էին»,- հայտնել է Հայրապետյանը։
 
Նրա խոսքով, 2 օր առաջ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհից 250-300 հայկական բեռնատար է շարժվել դեպի Լարս․
 
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինները մշտական կապի մեջ են թե ռուսական, թե վրացական կողմի իրենց գործընկերների հետ։ ՀՀ դեսպանը ևս այս հարցը պահում է մշտական ուշադրության կենտրոնում, որպեսզի որքան հնարավոր է հերթերը արագ ընթանան և հայկական բեռնատարները հատեն Լարսը»։
 
Պարզաբանելու համար, թե արդյո՞ք միայն հայկական պետհամարանիշներով մեքենաներն են հերթերի մեջ, «Ալիք մեդիան» դիմել է Վրաստանի ֆինանսների նախարարություն։  Նախարարությունից ի պատասխան տարածված լուրերի, նշել են․
 
«Տեղեկությունը, թե բացի հայկական բեռնատարներից, ադրբեջանական, ղազախական, բելառուսական և թուրքական մեքենաները անարգել շարժվում են Լարսի ճանապարհին, ապատեղեկատվություն է»։
 
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և դիտավորյալ զրպարտություն է։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանում երթևեկության աճի պայմաններում բոլոր մաքսային անցակետերը անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի՝ հավասար պայմաններում բեռնափոխադրումների և մաքսային հսկողության ընթացակարգերը սահուն իրականացնելու համար։
 
Նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ «Կազբեգի» մաքսակետով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների/տարանցիկ ապրանքների համար որևէ սահմանափակում չկա։
 
«Վրաստանի ցամաքային սահմանը հատելու նպատակով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենաների անվտանգ տեղաշարժը իրականացվում է սահմանված հերթի կարգով, քանի որ որոշ ընդունող երկրներում ենթակառուցվածքային աշխատանքների և նոր համակարգերի ներդրման պատճառով Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վերահսկողության գործընթացը մասնակի հետաձգվում է, այն վերաբերում է բացառապես բոլոր բեռնատարներին» , -պատասխանել են գերատեսչությունից՝ հավելելով, որ «Միջազգային բեռնաշրջանառության աճն ապահովելու նպատակով, մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակներում, Եկամուտների ծառայությունը ինտենսիվ կապի մեջ է հարևան երկրների համապատասխան մաքսային վարչությունների հետ՝ ռազմավարական կարևոր մարտահրավերները արագորեն լուծելու ուղիներ գտնելու նպատակով»։
 
Նշենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին։
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Search