Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության». Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դրա պատրվակը Էմանուել Մակրոնի ներկայությունն է:

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության». Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության». Էդմոն Մարուքյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ընդ որում, անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան Հայաստանին առաջարկվող «խաղաղության»», - նշել է Մարուքյանը:
Հիշեցնենք` երեկ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա, ըստ Ալիևի, նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա։
Հայաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search