Artsakhpress

Միջազգային

Հունաստանում կստեղծվի ամերիկյան ԱԹՍ-ների բազա

Հունաստանում՝ Լարիսա քաղաքի մոտ, կստեղծվի ամերիկյան անօդաչու թռչող սարքերի  բազա։

Հունաստանում կստեղծվի ամերիկյան ԱԹՍ-ների բազա

Հունաստանում կստեղծվի ամերիկյան ԱԹՍ-ների բազա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին  գրել է Parapolitika թերթը։
«Լարիսայում 110-րդ կործանիչ թևի բազայում ստեղծվում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա՝ այն կվերահսկի ողջ Էգեյան ծովը»,- ասվում է հոդվածում։
Ըստ հեղինակների՝ այնտեղ արդեն տեղակայվել են MQ-9 Reaper շարքի ութ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր։ Բացի դրանից, Հունաստանի զինված ուժերը բանակցություններ են վարում նման երեք ԱԹՍ-ների գնման շուրջ։
Նշվում է, որ այդ անօդաչուներից առաջին չորսը Հունաստան են ժամանել ապամոնտաժված տեսքով և հավաքվել Լարիսայում, իսկ հաջորդը մարտական ​​պատրաստության համար հասել է Եվրոպայի այլ ամերիկյան բազաներից։
Նշվում է նաև, որ MQ-9 Reaper անօդաչուները կարող են շատ ավելի երկար թռիչք կատարել, քան, օրինակ, թուրքական Bayraktar TB2-ը։
Միաժամանակ նրանք հնարավորություն ունեն անհրաժեշտության դեպքում «օդ-երկիր» և «օդ-օդ» հրթիռներ կրելու։

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search