Artsakhpress

Քաղաքական

Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը

Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Day.Az-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող ջանքերը, հետագա հնարավոր քայլերը։

Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից ներկայացված 5 հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության պայմանագրի տարրերի եւ հայկական կողմի մեկնաբանությունների վերաբերյալ Վաշինգտոնում կայացած քննարկումների մասին։ Ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների փոխադարձ բացմանը վերաբերող պարտավորությունների կատարման կարեւորությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ այս ուղղությամբ Հայաստանի պարտավորությունները դեռեւս չեն կատարվել։ Միաժամանակ ներկայացվել են ադրբեջանական կողմի տեսակետները Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման խնդրի վերաբերյալ։

Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման եւ հաղորդակցությունների բացման ուղղությամբ ջանքերը շարունակելու Եվրամիության մտադրության մասին։ Նա ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման գործընթացի եւ արդյունքի վրա հիմնված բանակցությունների կարեւորությունը։


     

Քաղաքական

Ռուսաստանը չի կարողացել կանխել Ներքին Հանդի միջադեպը. Գրիգորյանը՝ Զախարովային

Ներքին Հանդում միայն Ռուսաստանը հասանելիություն ունի։ Ռուսաստանը ներկա է այնտեղ և չի կարողացել կանխել միջադեպը։ ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չունի։

Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ, առաջարկել ենք, որ սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք․ ԱԽՔ

Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությունը տարածաշրջանը կայունացնելու համար չէ։

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության մեկ տարին

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն այսօր նշում է իր գործունեության մեկ տարին, տեղեկանում ենք առաքելության թվիթերյան էջից:

ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ աշխատանքի վերջում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Ադրբեջանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1713 մարդու դի

Search