Artsakhpress

Քաղաքական

Արցախի գոյությունն ինքնին կարևոր գործոն է. Դավիթ Բաբայան

Արցախի գոյությունը կարևոր գործոն է, որը թույլ չի տալիս, որպեսզի պանթուրքիստական ծավալապաշտական վեկտորը հասնի իր նպատակին:

Արցախի գոյությունն ինքնին կարևոր գործոն է. Դավիթ Բաբայան

Արցախի գոյությունն ինքնին  կարևոր գործոն է. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 26-ին կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ հանդես գալով «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա հիմնախնդիրները արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով զեկուցմամբ:
 
«Արցախը և մայր Հայաստանը, հայոց պետականությունն առհասարակ, հայտնվել է իր ողջ պատմության մեջ ամենավտանգավոր իրավիճակում: Այո, ժամանակներ եղել են, երբ մենք պետականության կորուստ ենք ունեցել, տարբեր սարսափելի իրադարձությունների կամ զարգացումների միջով ենք անցել, բայց այս իրավիճակը ամենաբարդն է: Եթե մենք հիմա կորցնենք մեր պետականությունը, ապա կորցնելու ենք հայոց պետականությունը և ընդհանրապես հայ ժողովրդի բնօրրանը: Մենք այլևս ռեսուրս չունենք, որ պետականությունը կորցնենք և սպասենք հարմար պահի, որպեսզի նորից վերականգնենք: Հայ ժողովրդի էթնիկ արեալն այնքան է սահմանափակվել, որ գրեթե համընկնում է հայոց պետականության հետ: Բարդ իրավիճակին գումարվում է նաև 3-րդ ադրբեջանաարցախյան պատերազմից հետո կտրուկ փոխված ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում: Արցախն աննախադեպ խոցելի է դարձել՝ փոքրացած, կախված տարբեր հանգամանքներից: Պարզ է, որ այս խոցելիության աստիճանը նաև թշնամիների համար ստեղծում է լրացուցիչ գայթակղություն հարցը կարգավորել վերջնականապես՝ վերացնել արցախյան պետականությունը»,-մասնավորապես ասել է Դ. Բաբայանը:
 
Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում առկա են նաև հնարավորություններ, քանի որ Արցախի գոյությունը կարևոր գործոն է Անդրկովկասում, իսկ հակառակ դեպքում կստեղծվի ռազմաքաղաքական լիովին այլ կոնֆիգուրացիա՝ և Կենտրոնական Ասիայում, և Մերձավոր Արևելքում, և այլ տարածաշրջաններում:
 
«Մեր լինելիությունն ինքնին գործոն է, ինչը պետք է լավ հաշվի առնենք: Սա աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական լծակ է, որը մենք ունենք: Մնացածն ածանցվում է սրանից: Հետևաբար այս իրավիճակում պետք է կարողանանք նաև այնպես անել, որ խուսափենք բարդություններից: Մեր առջև կանգնած ամենամեծ վտանգն Ադրբեջանի կազմում հայտնվելն է: Ակնհայտ է, որ այդ դեպքում Արցախն ունի միայն մեկ ապագա՝ հայաթափում: Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Մենք պարտավոր ենք ապրել կողք կողքի, որպես հարևաններ, բայց իրենց կազմում՝ անհնարին է: Մեր արտաքին քաղաքականության մեջ ավանդական, կարևոր խնդիրները մնացել են անփոփոխ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում, հակամարտության կարգավորում: Արցախը պետք է ունենա սուբյեկտայնություն՝ ինքնուրույն կարողանա տնօրինել, իսկ ինքնուրույնության կարևորագույն բաղադրիչը սկզբունքայնությունն է»,-ընդգծել է Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով,որ աշխարհին լսելի լինելու համար շատ կարևոր է,որ Արցախը մնա որպես գերագույն արժեք հայության համար:
 

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը:

«ԼՂ-ի շրջափակումը լրիվ համապատասխանում է էթնիկ զտման երկարատև քաղաքականությանը»․ ՀՀ-ի շահերը ՄԱԿ-ում ներկայացնող պրոֆեսոր  

«Կասկած չկա, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրան առնչվող միջոցները հակասում են խտրականության ընդհանուր արգելմանը։ Շրջափակումը խտրական է։ Այն նպատակ է հետապնդում խոչընդոտել էթնիկ հայերին իրենց իրավունքներն իրացնել մյուս մարդկային խմբերի հետ հավասարապես»,-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը։  

Ժամանակավորապես կդադարեցվի ներդրումային և ԳԳԱ հիմնադրամների նկատմամբ պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մեղմման անհրաժեշտությունից ելնելով` Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի խորհուրդները որոշում են կայացրել հիմնադրամների նկատմամբ ունեցած պարտավորությունների գծով տոկոսների և տույժերի հաշվեգրումը ժամանակավորապես դադարեցնել 2023թ․ փետրվարի 1-ից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search