Artsakhpress

Մշակույթ

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացել է «Մանկական եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթի 2010 թվականի հաղթող, արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան:

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչ Վլադիմիր Արզումանյանը նշել է, որ նոր՝ «Սերը ինքնաթիռ է» երգը ստեղծվել է արհեստավարժ թիմի հետ աշխատանքի շնորհիվ, որը նա մեծ ձեռքբերում է համարել:
 
«Բոլորիս պարտականությունն է Արցախն ապրեցնել մեր գործերով: Ստեղծագործող մարդիկ դա անում են իրենց արվեստով: Ճիշտ է հիմա աշխատանքի բերումով ապրում եմ Երևանում, բայց չկա ամիս, որ Արցախ չայցելեմ: Ամենամեծ ցանկությունս ու երազանքս է, որ Արցախում սերը տիրի բոլորի օջախներում, շատանան հայ ընտանիքները, իսկ մեր երիտասարդները շարունակեն արարել և հաղթանակներ արձանագրել բոլոր բնագավառներում»,-ասել է Վլ. Արզումանյանը՝ նշելով, որ երգը նվիրում է կնոջը:
 
Վլադիմիր Արզումանյանն իր նոր երգն արդեն ներկայացրել է յութուբյան ալիքում: Երաժշտությունը հեղինակել է Վարդան Գալստյանը, խոսքը՝ Ավետ Բարսեղյանը, իսկ վերջնական կատարելագործման աշխատանքներն իրականացրել է Մարտին Միրզոյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։

ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18–ը` Արցախ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Search