Artsakhpress

Մշակույթ

Օկուպացված տարածքներում 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները ոչնչացվում են, իսկ  մինչև 19-րդ դարինը՝ բռնայուրացվում. Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախյան  44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցան 10 պետական և 2 ոչ պետական թանգարաններ, որտեղ պահպանվում էին 20885 ցուցանմուշներ:

Օկուպացված տարածքներում 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները ոչնչացվում են, իսկ  մինչև 19-րդ դարինը՝ բռնայուրացվում. Լեռնիկ Հովհաննիսյան

Օկուպացված տարածքներում 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները ոչնչացվում են, իսկ  մինչև 19-րդ դարինը՝ բռնայուրացվում. Լեռնիկ Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ  բռնազավթված տարածքներում է մնացել  մոտ 2000 հուշարձան:
 
«Մեր կողմից վկայագրված 346 վանական համալիր եկեղեցի մատուռից 169, ինչպես նաև  117 ամրոցից 52-ը մնացել է թշնամու տիրապետության տակ»,-մանրամասնել է Լ. Հովյանիսյանը:
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո սկսված՝  հայկական մշակութային ժառանգության ավերումն ու բռնայուրացումն իրականացվում է երկու խմբով:
 
« 1994 թվականից հետո կառուցված հայկական կոթողները  հստակ հրամանով ոչնչացվում են. օրինակ՝ Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարը, Որոտանի խաչքարային խմբերը: Մինչև 19-րդ դարի մեր մշակութային ժառանգությունը բռնայուրացվում է, որը  սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից»,-ընգծել է Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կարևոր խնդիրներից է  նաև Բերձորի և Աղավնոյի եկեղեցիների ճակատագիրը, որոնք մզկիթի վերածելու վերաբերյալ Ադրբեջանում առաջարկներ են հնչել:
 
Մինչդեռ Արցախի Հանրապետությունում, ըստ փոխնախարարի,  ժամանակին իսլամական մշակութային կոթողները վկայագրվել և պահպանվել են, ինչը պետք է օգտագործել տեղեկատվական դաշտում: Լեռնիկ Հովհաննիսյանի տեղեկատվությամբ՝ ըստ 1998 թվականի  վարչատարածքային բաժանման՝ Արցախի Հանրապետության տարածքում  կար 17 մզկիթ, որից 6-ն Ակնայի շրջանում, 4-ը՝ Շուշիում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 22-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 2 անգամ 3-ական ժամ տևողությամբ

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Պետպահուստից խանութներ մատակարարված երեք տեսակ բրինձներից մեկը համային և հոտային խնդիրներ ունենալու պատճառով  հետ է կանչվել շուկայից

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք, սեփական հայրենիքում ապրելու իրավունք. Արցախի պետնախարարի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Search