Artsakhpress

Միջազգային

Թեհրանի վարած քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն ձախողվել է Իրաքում, Լիբանանում և Սիրիայում․ Ալի Խամենեի

Թեհրանի վարած քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ի պարտությանը Իրանի հարևան երեք երկրներում՝ Իրաքում, Լիբանանում և Սիրիայում:

Թեհրանի վարած քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն ձախողվել է Իրաքում, Լիբանանում և Սիրիայում․ Ալի Խամենեի

Թեհրանի վարած քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն ձախողվել է Իրաքում, Լիբանանում և Սիրիայում․ Ալի Խամենեի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Shafaq News-ը։
«Մինչև Իրանի դեմ ագրեսիա սկսելը ԱՄՆ-ն մտադիր էր կաթվածահար անել մեր հարևան երկրները՝ նրանց համարելով Իրանի ռազմավարական թիկունք»,- ասել է Ալի Խամենեին։
 
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը հավելել է, որ Վաշինգտոնը դեռևս 2006 թվականին ծրագրել էր իշխանափոխություն իրականացնել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում և Սոմալիում։
 
«Իրանը քայլեր չի ձեռնարկել Հյուսիսային Աֆրիկայում իր ազդեցությունն ամրապնդելու համար, սակայն Թեհրանի քաղաքականությունը Իրաքում, Լիբանանում և Սիրիայում հաջողությամբ է պսակվել և հանգեցրել է ԱՄՆ-ի պարտությանը՝ այս երեք պետություններում»,- ասել է այաթոլլահ Ալի Խամենեին։
 

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search