Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը եւ Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը

Ռուսաստանը եւ Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը, կատարելագործել ահաբեկչության, թմրանյութերի եւ այլ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները։

Ռուսաստանը եւ Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը

Ռուսաստանը եւ Ղազախստանը մտադիր են մեծացնել ՀԱՊԿ պոտենցիալը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշվել է ՌԴ-ի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ընդունված հռչակագրում, որը ստորագրել են երկու երկրների նախագահները։
«Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի եւ ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակի առիթով Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանի Հանրապետությունը, ընդունելով ՀԱՊԿ կարեւոր դերը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում, հաստատում են Կազմակերպության պոտենցիալի համատեղ մեծացման նպատակաուղղվածությունը։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ղազախստանի Հանրապետությունը մտադիր են կատարելագործել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման, միջազգային ահաբեկչության, թմրանյութերի եւ  պրեկուրսորների անօրինական արտադրության եւ շրջանառության, կազմակերպված հանցավորության եւ ժամանակակից ու անդրսահմանային այլ մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմները, զարգացնել ՀԱՊԿ խաղաղարար ուժերը, աջակցել Կազմակերպության գործընկերային շրջանակի ընդլայնմանը»,- նշվել է տեքստում։

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search