Artsakhpress

Հասարակական

Վաղը սպասվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով եռակողմ հանդիպում

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով վաղը Բուխարեստում եռակողմ հանդիպում է լինելու:

Վաղը սպասվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով եռակողմ հանդիպում

Վաղը սպասվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով եռակողմ հանդիպում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Factor.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
 
Նա նաև նշել է, որ Սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը  շարունակվում է «դրական կերպով», սակայն պետք է բավարար քայլեր արվեն Անկարայի պահանջների բավարարման համար։ Ըստ Չավուշօղլուի՝ որոշ պարտավորություններ կատարվել են, մեծ մասը՝ ոչ։
 
«Ֆինլանդիայի հետ խնդիրներն այնքան էլ մեծ չեն։ Մենք խնդիրներ ունենք հիմնականում Շվեդիայի հետ կապված։ Այնուամենայնիվ, երկու երկրներն ու ՆԱՏՕ-ն ասում են, որ մեզ հավասար են  վերաբերվում։ Շվեդիան այն երկիրն է, որը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի»,-ասել է Չավուշօղլուն։
 
Հավելենք, որ Թուրքիան ու Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ դաշինքի անդամության դիմումը։

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search