Artsakhpress

Սպորտ

ԱԱ-2022. նոյեմբերի 29-ի խաղացանկը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 29-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրը։

ԱԱ-2022. նոյեմբերի 29-ի խաղացանկը

ԱԱ-2022. նոյեմբերի 29-ի խաղացանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցաշարի մնացած հանդիպումները կանցկացվեն միայն երեկոյան, փոխանցում է sport.news.am-ը։
A խմբում միայն Քաթարն է զրկվել 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Վերջին տուրում առաջատար Նիդեռլանդները կմրցեն Քաթարի հետ։ 4 միավոր ունեցող Էկվադորը կխաղա Սենեգալի հետ, որը վաստակել է 3 միավոր։
B խմբում չորս թիմերն էլ հավակնում են փլեյ-օֆֆի ուղեգրի։ Առաջատար Անգլիան կհանդիպի հետնապահ Ուելսի, երկրորդ տեղում գտնվող Իրանը՝ երրորդ տեղը զբաղեցնող ԱՄՆ-ի հետ։
ԱԱ-2022, երրորդ տուր
A խումբ
Նիդեռլանդներ - Քաթար՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
Էկվադոր - Սենեգալ՝ 19:00
Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ` 4 միավոր, Էկվադոր` 4, Սենեգալ` 3, Քաթար` 0։
B խումբ
Ուելս - Անգլիա՝ 23:00
Իրան - ԱՄՆ՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Անգլիա` 4 միավոր, Իրան` 3, ԱՄՆ` 2, Ուելս` 1։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Զորակոչվող բոլոր քաղաքացիները պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները. ՀՀ ՊՆ

Ի պատասխան զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների` Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանը ոչնչացրել է ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշ Արծվի հուշարձանը

Պանդորա Մկրտչյանը շարունակում է Արցախում ապրել միայնակ․ նա երեկ զանգել է հարազատներին

Առողջապահության ազգային ինստիտուտում ԼՂ-ից բռնի տեղահանվածերին մատուցվում են անվճար ստոմատոլոգիական ծառայություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում

ԼՂ-ից տեղահանվածները կարող են հաշվառվել փաստացի բնակության հասցեում, եթե նույնիսկ սեփականատերը համաձայնություն չի տվել

Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

ԱՄՆ կատարած այցը հստակ ուղերձ ուներ՝ բոլորին ցույց տալու և ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է. Գեղամ Ստեփանյան

2024 թվականին Հայաստանը Բաքվի և Մոսկվայի ուժեղ ճնշման տակ է լինելու. Թոմ դե Վաալ

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը Ալեք Մանուկյանի արձանն է Ստեփանակերտում

Search