Artsakhpress

Միջազգային

Հավայիում ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը

Հավայան կղզիներում գրեթե 40 տարվա դադարից հետո առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը՝ Մաունա Լոան: Իշխանությունները Մեծ կղզում ապրող մարդկանց նախազգուշացրել են, որ հարկավոր է պատրաստ լինել վատագույն սցենարին:

Հավայիում ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը

Հավայիում ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Մաունա Լոայի ժայթքումն անմիջապես չի սպառնում քաղաքներին, սակայն ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը Մեծ կղզու շուրջ 200 հազար բնակիչներին նախազգուշացրել է, որ ժայթքումը կարող է բավական դինամիկ լինել, իսկ լավայի ուղղությունն ու հոսքի արագությունը կարող են արագորեն փոխվել: Իշխանությունները բնակիչներին հորդորել են պատրաստվել տարհանման, եթե լավան սկսի հոսել դեպի կղզու բնակեցված հատվածներ:
Գործակալությունը նշում է, որ հրաբխի ժայթքմանը նախորդել են մի շարք բավական ուժգին երկրաշարժեր:
Այժմ լավան հոսում է հիմնականում խառնարանի հատվածում և հրաբխի հյուսիս-արևելյան ճեղքերով, ինչը հեռու է համայնքներից: 
Մաունա Լոան վերջին անգամ ժայթքել է 1984 թ.-ին: Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ 1843 թ.-ից ի վեր հրաբուխը ժայթքել է 33 անգամ:

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search