Ադրբեջանը տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է։ Այս մասին նշված է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հանդիպման վերաբերյալ Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը ԱՄՆ-ում կհանդիպի երկրի ռազմական ղեկավարության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ կապերին վերաբերող հարցեր:
Վելիևի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում է պատվիրակության հանդիպումներ ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ: