Artsakhpress

Հասարակական

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է աղքատության մակարդակի հետազոտության արդյունքները

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունն ընդհանրացրել է կատարած հետազոտության 2021 թվականի ցուցանիշները Հանրապետությունում աղքատության մակարդակի վերաբերյալ։

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է աղքատության մակարդակի հետազոտության արդյունքները

Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը  ներկայացրել է աղքատության մակարդակի հետազոտության արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն  այսօր՝  նոյեմբերի 29-ին, ներկայացրել է Ազգային Վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, ում տեղեկատվությամբ 2021թվականին  Արցախի Հանրապետությունում աղքատության մակարդակի վերաբերյալ հետազոտության ընտրանքի ձևավորման համար հիմք է հանդիսացել  բոլոր տնային տնտեսությունների  հասցեների տվյալների բազան, որը ստեղծվել էր 2015 թվականի  մարդահամարի արդյունքների հիման վրա, բացի  Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի տնային տնտեսություններից։ «Յուրաքանչյուր ամիս հետազոտվել  է 108 տնային տնտեսություն, որից 54-ը` քաղաքային: Դաշտային աշխատանքներն իրականացրել են 12 հարցազրուցավար: Ընդհանուր առմամբ, 2021թվականին հետազոտվել է 1296 տնային տնտեսություն (648-ական քաղաքային և գյուղական բնակավայրեր): Հարցազրուցավարներն այցելել են 1 766 տնային տնտեսություն, որոնցից հետազոտությանը հրաժարվել են մասնակցել 7,4 տոկոսը»,-մանրամասնեց ԱՎԾ ղեկավարը՝ հավելելով, որ  հիմնականում   մասնակցելուց հրաժարվել են մեծահարուստները, ինչի հետևանքով  էականորեն փոփոխվում է հետազոտության պատկերը։

 
Անդրադառնալով հետազոտության արդյունքներին և ըստ եկամուտների տնային տնտեսությունների աղքատության մակարդակին ու սոցիալական տրանսֆերտներին, որոնք ներառում են կենսաթոշակները և դրամական սոցիալական աջակցությունը, Մանուշ Մինասյանը նշեց, որ կենսաթոշակները եկամտի կարևոր աղբյուր են բնակչության, հատկապես կենսաթոշակառուների համար։
 
Վիճակագրական ծառայության հետազոտությունների ուսումնասիրության բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանի խոսքով՝2021թ.-ի հետազոտությամբ ստացված արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ սոցիալական տրանսֆերտները շարունակում են կարևոր գործիք լինել աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության համար:
 
«Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների (կենսաթոշակներ և դրամական սոցիալական աջակցություն) վճարումը, իսկ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն»,-հավելել է նա՝ մանրամասնելով, որ այն շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն է, ուստի կենսաթոշակի չափը պայմանավորում է այդ խմբի  բնակչության բարեկեցության աստիճանը:
 
«Ըստ 2021թ. տվյալների՝ հարցվածների 57,8 տոկոսը որպես եկամտի աղբյուր նշել են կենսաթոշակները, 6,1տոկոսը՝ երեխայի ծննդյան և խնամքի հետ կապված նպաստները, 3,6 տոկոսը՝ 2 տարեկանից բարձր երեխաներին տրվող նպաստը և 26,9%-ը՝ այլ նպաստներ` ներառյալ արտոնությունները: Իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա կարելի է եզրակացնել, որ սոցիալական տրանսֆերտները շարունակում են լինել կարևոր գործիք աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության համար: Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների վճարումը և աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն»,- ընդգծեց բանախոսը:
 
Աղքատության մակարդակի հետազոտության արդյունքների վերաբերյալ ԱՎԾ հաշվետվության համաձայն՝  ընդհանուր առմամբ, աղքատության սուբյեկտիվ գնահատականն ավելի ցածր է, քան օբյեկտիվը:   Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2021թ. աղքատ (ներառյալ՝ ծայրահեղ աղքատ) են իրենց համարել հարցվածների 2,7 տոկոսը:   Հարցվածների ինքնագնահատմամբ` 2021թ. միջին կենսամակարդակ ունեցել են 81,7 տոկոսը,   նրանցից 11,1 տոկոսի կարծիքով՝ իրենց կենսամակարդակը միջինից ցածր է, իսկ 4,5 տոկոսը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ և  ոչ ոք իրեն հարուստ չի համարել:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search