Artsakhpress

Միջազգային

Չինաստանը Իսրայելին և Թուրքիային կոչ է արել դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա

Չինաստանը կոչ է անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա:

Չինաստանը Իսրայելին և Թուրքիային կոչ է արել դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա

Չինաստանը Իսրայելին և Թուրքիային կոչ է արել դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանգը։
 
«Մենք պետք է խստորեն պաշտպանենք Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Սիրիայում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիային և հայտարարել, որ ցամաքային գործողություն է իրականացնելու Սիրիայի դեմ: Իսրայելի օդային հարվածները նույնպես շարունակվել են Սիրիայի դեմ»,- ասել է Գենգ Շուանգը:
 
Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կարող են հանգեցնել սիրիական հակամարտության սրման ու տարածման։
 
«Չինաստանը հայտնում է իր խորը մտահոգությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային և Իսրայելին անհապաղ դադարեցնել անդրսահմանային հարձակումները, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը և շարունակել երկխոսությունը՝ համապատասխան խնդիրները լուծելու համար», - ընդգծել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ջոֆրի Ռոբերտսոնի հոդվածը

Միջազգային իրավունքի մասնագետ Ջոֆրի Ռոբերտսոնը The Independent-ում հոդված է հրապարակել՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ և շեշտել, որ Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով:

Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց

Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։

ԿԽՄԿ միջնորդությամբ Լաչինի միջանցքով 15 մարդ տեղափոխվել է Հայաստան, 18–ը` Արցախ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Լաչինի ճանապարհով ընդհանուր առմամբ 33 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայասստան և հակառակ ուղղությամբ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրահաղորդման գծի վթարը հնարավոր է վերականգնել ժամերի ընթացքում. «Արցախէներգո»-ի տնօրեն

Փոխարժեքները Հայաստանում․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի հայկական եկեղեցի

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

Search