Artsakhpress

Միջազգային

Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով

Անկարան Մոսկվային տեղեկացրել է քրդական Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող տարածքներում սիրիական բանակի ստորաբաժանումների տեղակայմանն իր դեմ լինելու մասին:

Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով

Թուրքիան իր անհամաձայնությունն է հայտնել Ռուսաստանին սիրիական բանակի տեղակայման առիթով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ը գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է թուրքական պաշտոնական աղբյուրը։

«Մենք Մոսկվային հայտնել ենք մեր անհամաձայնությունը Սիրիայի Դեմոկրատական  ուժերի տարածքներում Սիրիայի կառավարական զորքերի պաշտոնական տեղակայման վերաբերյալ»,-ասել է նա։

«Մենք նաև ռուսական կողմի ուշադրությունը հրավիրեցինք Սիրիայում Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներից SDF-ը ցրելու և դուրս բերելու անհրաժեշտության վրա»,- հավելել է հեռուստաալիքի զրուցակիցը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search