Artsakhpress

Միջազգային

Սեուլում հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի ռազմական ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ-ի գոտի

ՌԴ-ի և ՉԺՀ-ի ռազմական ինքնաթիռները նոյեմբերի 30-ին մտել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի՝ նախապես այդ մասին չծանուցելով հարավկորեական կողմին:

Սեուլում հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի ռազմական ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ-ի գոտի

Սեուլում հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի ռազմական ինքնաթիռները մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ-ի գոտի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդ որում, գործակալությունը նշում է, որ ռուսական և չինական ինքնաթիռները չեն խախտել Հարավային Կորեայի օդային տարածքը: Հարավկորեական հրամանատարությունն օդ Է բարձրացրել F-15K կործանիչներ՝ ՌԴ-ի և ՉԺՀ-ի ինքնաթիռներին ուղեկցելու համար:

Ըստ Yonhap գործակալության, որը վկայակոչում է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, նոյեմբերի 30-ի առավոտյան չինական H-6 երկու ռմբակոծիչները երկու անգամ մտել են ՀՕՊ-ի ճանաչման գոտի: Այնուհետև, մի քանի ժամ անց, տեղական ժամանակով 12:18-ին (Երևանի ժամանակով 07:18-ին) Ռուսաստանի վեց ինքնաթիռներ՝ չորս Տու-95 ռմբակոծիչներ և երկու Սու-35 կործանիչներ, ինչպես նաև Չինաստանի երկու H-6 ռմբակոծիչներ անցել են գոտու սահմանը Ուլինդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: 12:36-ին (Երևանի ժամանակով 07:36-ին) այդ ինքնաթիռները հեռացել են գոտուց:

Հարավային Կորեայի ՀՕՊ, այսպես կոչված, նույնականացման գոտին ստեղծել են 1951 թվականին և զգալիորեն ընդլայնել 2013 թվականին: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այն տարածվում Է երկրի օդային տարածության սահմանից հեռու և միջազգային իրավունքով ամրագրված չԷ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search