Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում ավարտվել են բնակելի շենքի վերանորոգման աշխատանքները:
Պետական միջոցներով վերանորոգվել է Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեի բնակելի շենքը. կբարեկարգվի նաև բակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխհսկիչ Անդրանիկ Գրիգորյանը տեղեկացրել է, մինչև վերանորոգումը բնակելի շենքի տանիքը և ճակատային հատվածը գտնվում էին անմխիթար վիճակում։
«Շինարարական աշխատանքների արդյունքում կատարվել են շենքի ճակատային մասի վերանորոգման, նոր պատուհանների տեղադրման և տանիքի փոխարինման աշխատանքները։ Առաջնային խնդիրներից էր կենտրոնական ճանապարհին նայող պատշգամբները փոխարինումը։ Բնակիչների դիմումների համաձայն՝ քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրվել են համապատասխան շինանյութերը։
Շինաշխատանքներն իրականացվել են «Ռաֆ Էլիտ»ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով»,-մանրամասնել է Անդրանիկ Գրիգորյանը հավելելով, որ գալիք տարվա ծրագրով նախատեսված է նաև բարեկարգել շենքի բակը: