Artsakhpress

Հասարակական

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից տրանսպորտային երթևեկությունը սկսել է իրականացվել 12 նոր գոտիներով։

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Տարեվերջին նախատեսվում է գործարկել ևս երկու գոտի` մեծ տրանսպորտային միջոցների համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր քանակը կավելանա` հասնելով մինչև 39–ի։ Ըստ նախագծի` հնարավոր կլինի հասնել օրական 2.5 հազար տրանսպորտային միջոցի թողունակության` մինչև 4 հազարի պոտենցիալ հնարավորությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վերին Լարսի արդիականացման հետ կապված` տրանսպորտային միջացների շարժը ոչ մի օր չի դադարեցվել։ Սա մեծ նշանակություն ունի, քանի որ Վերին Լարսը Վրաստանի հետ միակ սահմանային անցակետն է։
Վերին Լարսի թողունակությունն ըստ անձնագրի` օրական 400 տրանսպորտային միջոց է։ Երկար տարիների ընթացքում փաստացի թողունակությունը մի քանի անգամ գերազանցել է անձնագրային ցուցանիշները։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Ճանապարհը ձմռան շրջանում փակվում է եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, ինչի հետևանքով բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։
Այս տարի խնդիրներն ավելի շատ էին։ Վրաստանի հետ ցամաքային սահմանի հատման վերաբերյալ ՌԴ սահմանափակումների (որոնք մտցվել էին 2020 թվականի մարտին համավարակի պատճառով) չեղարկումից և Ուկրաինայում իրավիճակի սրացումից հետո բեռների (այդ թվում թուրքական և ադրբեջանական) մի մասը սկսեց Ռուսաստան ուղարկվել Լարսով։ Դա բազմակիլոմետրանոց հերթերի պատճառ դարձավ ոչ միայն սահմանային մաքսակետում, այլև վրացական կողմից մաքսակետին մոտեցող ճանապարհին։

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search