Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հույզերի աշուն» խորագրով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպվել է Արցախի պետական համալսարանի Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի Հոգեբանության և մանկավարժության բաժնի նախաձեռնությամբ:

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական  միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջոցառման մեկնարկը, ներկաները լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակված տղաների հիշատակը։
2.jpg (1.84 MB)
 
9.jpg (1.20 MB)Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ նման միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում:
«Միջոցառումը միտված է ցույց տալու, որ բուհում ուսանողները ստանում են ոչ միայն զուտ մասնագիտական գիտելիքներ, այլև մենք  շարունակում ենք նպաստել նրանց  աշխարհայացքի, մշակույթի ու արվեստի նկատմամբ սիրո ձևավորմանը: Մանկավարժը պետք է լինի ստեղծագործ, արվեստասեր, որպեսզի հետագայում իր սաներին ևս փոխանցի այդ շնորհները, որովհետև արվեստի ու մշակույթի միջոցով մենք պահպանում ենք մեր ազգայինը»,-ասել է Ա. Ավանեսյանը:
 
Նրա համոզմամբ՝ նման միջոցառումները ապացուցում են, որ ուսանողները, բացի ուսման մեջ առաջադիմություն գրանցելուց, պատրաստ են նաև իրեն դրսևորել տարբեր ասպարեզներում:
 1.jpg (1.44 MB)
Միջոցառման ընթացքում Արցախի մայր բուհի ուսանողները հանդես են եկել բանաստեղծական ու երաժշտական կատարումներով: Նրանց էին միացել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախապատրաստական խմբի սաները:
3.jpg (1.26 MB)
5.jpg (1.74 MB)
6.jpg (1.65 MB)
8.jpg (1.63 MB)

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search