Artsakhpress

Սպորտ

Մունդիալ-2022․ Գերմանիայի հավաքականը դուրս մնաց պայքարից, Իսպանիան ու Ճապոնիան հաջորդ փուլում են

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացան E խմբի հանդիպումները։

Մունդիալ-2022․ Գերմանիայի հավաքականը դուրս մնաց պայքարից, Իսպանիան ու Ճապոնիան հաջորդ փուլում են

Մունդիալ-2022․ Գերմանիայի հավաքականը դուրս մնաց պայքարից, Իսպանիան ու Ճապոնիան հաջորդ փուլում են

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երրորդ տուրում կայացան Կոստա Ռիկա-Գերմանիա և Ճապոնիա-Իսպանիա հանդիպումները։

Գերմանիայի հավաքականին Կոստա Ռիկայի դեմ խաղում միայն հաղթանակ էր անհրաժեշտ, քանի որ խաղի այլ ելքն ուղղակի կզրկեր Գերմանիային փլեյ-օֆֆի ուղեգրի ցանկացած հույսից, իսկ հաղթանակի դեպքում Գերմանիան շանսեր կունենար հաջորդ փուլ դուրս գալու, եթե զուգահեռաբար ընթացող խաղում Ճապոնիան չհաղթեր Իսպանիային։ Ուստի, խաղի հենց մեկնարկից Գերմանիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և փորձում էր արագ գոլի հեղինակ դառնալ ու հետագայում շարունակել հաջողությունը։ Արագ գոլը Գերմանիան կարողացավ խփել։ Արդեն 10-րդ րոպեին Սերժ Գնաբրին բացեց խաղի հաշիվը։ Թվում էր, թե Գերմանիան կզարգացնի հաջողությունը և կփորձի անգամ գերխոշոր հաշվով հաղթել Կոստա Ռիկային՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերն առավել ռեալ դարձնելու համար, սակայն դա տեղի չունեցավ։ Թեև բազմաթիվ գրոհներին, Գերմանիան այդպես էլ չկարողացավ առաջին խաղակեսում ևս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Առաջին կեսն ավարտվեց Գերմանիայի նվազագույն առավելությամբ։

Իսի երկրորդ խաղակեսում Կոստա Ռիկան անակնկալ էր պատրաստել գերմանացիների համար։ 58-րդ  րոպեին Կոստա Ռիկան հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ելցին Տեխեդան։ 12 րոպե անց գերմանացիները ևս մեկ անգամ շոկի ենթարկվեցին։ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երեք րոպե անց Գերմանիայի հավաքականը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը։ 85-րդ րոպեին արդեն Կայ Հավերցը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին, իսկ 89-րդ րոպեին Նիկլաս Ֆուլկրուգը չորրորդ գնդակն ուղարկեց Կոստա Ռիկայի դարպասը։ Գերմանիան հաղթեց 4-2 հաշվով, սակայն գերմանացիներին դա ոչինչ չտվեց, որովհետև զուգահեռաբար ընթացող խաղի զարգացումները որևէ կերպ ձեռնտու չէին գերմանացիներին։

Խմբի մյուս խաղում Իսպանիայի հավաքականը նույնպես շատ արագ կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել։ 11-րդ րոպեին գլխի հարվածով իր թիմին առաջ մղեց Ալվարո Մորատան։ Իսպանիան գոլից հետո էլ լուրջ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն առաջին խաղակեսում աչքի ընկնել չկարողացավ։ Առաջին կեսը թիմերն ավարտեցին Իսպանիայի առավելությամբ՝ 1-0 հաշվով։

Ինչպես և Կոստա Ռիկա-Գերմանիա խաղի դեպքում էր, այս խաղում էլ երկրորդ խաղակեսն անսպասելի զարգացում ունեցավ։ Իսպանիայի հավաքականը երկրորդ խաղակեսում կարծես կերպարանափոխված էր դաշտ դուրս եկել։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Ճապոնիան կարողացավ մեկ գնդակ հետ բերել։ Գոլի հեղինակ դարձավ Ռիցո Դոանը։ Եվս երեք րոպե անց ճապոնացիները ևս մեկ գնդակ ուղարկեցին Իսպանիայի դարպասը՝ հաշվի մեջ առաջ անցնելով։ Խաղի մնացած հատվածում իսպանացիները մեծ հաշվով ոչինչ չարեցին խաղը փրկելու համար, իսկ այս հաշիվը փլեյ-օֆֆի ուղեգիր էր պարգևում  հենց Ճապոնիայի և Իսպանիայի հավաքականներին՝ Գերմանիային դուրս թողնելով պայքարից։ Խաղն ավարտվեց Ճապոնիայի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Ճապոնիայի հավաքականը հավաքեց 6 միավոր և խմբից դուրս եկավ առաջին տեղով։ Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները 4-ական միավոր ունեն, սակայն լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիան և նվաճեց փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը։ Կոստա Ռիկայի հավաքականը երեք միավորով եզրափակում է աղուսակը։

1/8 եզրափակիչում Ճապոնիայի հավաքականը կխաղա Խորվաթիայի թիմի դեմ, իսկ Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի Մարոկկոն։


     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search