Artsakhpress

Սփյուռք

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցում դիմում են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդպ

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար և իր հետևորդներին է ներկայացնում Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով ապարանջաններն ու այլ զարդերն ու ասում, որ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։
Նա հիշեցնում է, որ այդ տաճարներից մեկում տարիներ առաջ կնքել է իր երեխաներին: Քարդաշյանը տեղեկացնում է, որ տաճարը վերանորոգման փուլում է ու ընդգծում, որ ապարանջանների վաճառքից ստացված եկամտի հարյուր տոկոսը փոխանցվելու է տաճարի վերանորոգման աշխատանքներին։ 
Շերը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում մի լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է, որ իր հայկական արմատներն իր ինքնության հսկայական մասն են, և ինքը հպարտ է Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանն աջակցելու համար կազմակերպված նախաձեռնության մի մասը լինել:
View this post on Instagram

A post shared by Cher (@cher)

Նա ևս իր էջում զետեղել է ապարանջանների լուսանկարները և  հիշեցրել, որ Էջմիածնի Մայր տաճարն աշխարհի հնագույն տաճարներից է: Երգչուհին նշել է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նման հոգևոր կենտրոնները ոչնչանան:
Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը նույնպես միացել է արշավին: Նա «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանին և Արցախին: Նա գրել է՝ Էջմիածնի Մայր տաճարը երկրագնդի ամենահին տաճարներից է: Նա շեշտել է, որ և՛ Մայր տաճարը, և՛ Խոր Վիրապի վանական համալիրը շատ թանկ են իր համար: Պրոդյուսերը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցելու են տաճարի վերանորոգման աշխատանքներին:
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2017 թվականին և դեռ շարունակվում են:

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search