Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԱՄՆ-ին կոչ է արել ըմբռնումով վերաբերվել Սիրիայում Անկարայի հնարավոր ռազմական գործողությանը։
Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին ըմբռնումով մոտենալ թուրքական հնարավոր գործողությանը Սիրիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Կոչը հնչել է, երբ Վաշինգտոնը քննադատել է թուրքական իշխանություններին ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար։
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։ Զրույցի ընթացքում Աքարն ընդգծել է, որ գործողությունների միակ թիրախը ահաբեկիչներն են, և թուրք զինվորականները չեն վնասի կոալիցիոն ուժերին կամ խաղաղ բնակչությանը։
Al Jazeera-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել «Սիրիայի դեմոկրատական ուժերին»՝ Հալեպ նահանգում գտնվող Թել Ռիֆաթ, Մանբիջ և Այն ալ Արաբ քաղաքներից դուրս գալու համար: