Artsakhpress

Հասարակական

Արցախում անցած ամիս կատարված 1048 թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք է հաստատվել

Ընթացիկ տարվա  նոյեմբերի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1048 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք։ 

Արցախում անցած ամիս կատարված 1048 թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք է հաստատվել

Արցախում անցած ամիս կատարված 1048 թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 55 դրական դեպք է հաստատվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 հիվանդ, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում։

Այս տարվա  հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 20155 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4208 դրական դեպք։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, կամ մաքրեք ալկոհոլային հիմքով՝ ախտահանիչով,

Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը, 
Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժիշկ»,-ասված է  գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ինչպես կարող է արցախցին օգտվել բնակարանային ապահովման ծրագրից

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին

ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել Անդրեյ Սերդյուկովը

ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 398․56 դրամ

Search