Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։
Բայդենի առաջ քաշած նախապայմաններն անընդունելի են. Կրեմլ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սակայն, ըստ նրա, դրանց մեկնարկի համար նախապայմանները, որոնց մասին նախօրեին խոսել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անընդունելի են։
Պեսկովը հավելել է, որ ռազմական գործողությունն Ուկրաինայում շարունակվելու է, գրում է Tert.am-ն։
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցվի։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ասել է, որ առաջիկայում Պուտինի հետ շփումներ չի ծրագրում։