Artsakhpress

Հասարակական

Դատախազությունը մեկնարկել է ոչ իրավաչափ ակտերով աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելու հետևանքով պետության կրած վնասների հատուցման հետադարձ պահանջ ներկայացնելու գործընթացը

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը պարբերաբար ուսումնասիրում է ԱՀ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների ու որոշումների հիման վրա ոչ իրավաչափ ճանաչված՝ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հիմք հանդիսացած այն ակտերը, որոնց կատարման նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հօգուտ հայցվորների բռնագանձվել են հարկադիր պարապուրդի գումարներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:

Դատախազությունը մեկնարկել է ոչ իրավաչափ ակտերով աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելու հետևանքով պետության կրած վնասների հատուցման հետադարձ պահանջ ներկայացնելու գործընթացը

Դատախազությունը մեկնարկել է ոչ իրավաչափ  ակտերով աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցնելու հետևանքով պետության կրած վնասների հատուցման հետադարձ պահանջ ներկայացնելու գործընթացը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Նկատի ունենալով, որ վերոնշյալ ոչ իրավաչափ ակտերի կատարման հետևանքով պետությունը կրել է գույքային վնասներ, ուստի ԱՀ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից պետական համապատասխան մարմիններին ուղարկվել են ապօրինի ակտեր ընդունած պաշտոնատար անձանց նկատմամբ հետադարձ գույքային պահանջ ներկայացնելու առաջարկություններ:

Դատախազության մասին ԱՀ օրենսդրության համաձայն, իրավասու մարմինների կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացվելու դեպքում ապօրինի վարչական կամ անհատական իրավական ակտն ընդունած անձի նկատմամբ նյութա-իրավական պահանջը ներկայացվելու է դատախազության կողմից:

Միաժամանակ հայտնում ենք, որ այս գործընթացը կրելու է շարունակական և պարբերական բնույթ»,-նշել են դատախազությունից՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության բյուջեի միջոցները «հանրային սեփականություն» են, որոնք պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից պետք է օգտագործվեն խնայողաբար, առավելագույնս բացառելով այնպիսի որոշումների ընդունումն ու գործողությունների (անգործության) կատարումը, որոնք կարող են պետության համար հավելյալ (ոչ անհրաժեշտ) պարտականություններ ծնել:


     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search