Artsakhpress

Հասարակական

«Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը: «Մանկական Եվրատեսիլում» իր երկրին հաղթանակ բերած 11 արտիստ ժամանելու է Երևան և բեմում կատարի իր հաղթական երգից մի հատված: Հաղթող 8 մասնակիցների երգերը, որոնք ներկա չեն լինելու շոուին, հնչելու են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Միջանկյալ այս ելույթի գլխավոր հերոսներից մեկը Ռոբինն է, որը ներկայացնելու է մրցույթի պատմությունը:

«Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը

«Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարիների հաղթող երգերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից, Հայաստանում ելույթ են ունենալու «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Դեսթինի Չուկունյերեն (2015թ., Մալթա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան): Այս ցուցակում չներառված երգիչները (խմբերը) կամ ինչ-որ պատճառով հրաժարվել են մասնակցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, կամ չեն արձագանքել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հրավերին:
 
Միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Մալենան:
 
20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
 
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը Աշտարակում ավանդական բաղադրատոմսերով ուտեստներ է պատրաստում

Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն հայկական եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին

Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակից հայ զինծառայող է զոհվել

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

«էս հողը ինձ երեխա ա պարգևել, ես էս հողից չեմ գնալու»

Search