Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ֆիլիպ Ռիկեր

Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո սա իր երկրորդ այցն է Հայաստան:

ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Ֆիլիպ Ռիկեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսաուղերձում Ռիկերն ասում է, որ շարունակում է տպավորված լինել ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առջև ծառացած մարտահրավերների:
«Այս հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի ապագան: Ես շնորհակալ եմ այն կարևոր ու արդյունավետ հանդիպումների համար, որ ունեցա կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի, արտգործնախարար Միրզոյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ այստեղ՝ Երևանում: Նմանօրինակ հանդիպումներ ունեցել եմ շաբաթվա սկզբում Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում: Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին: Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը»,-ասում է նա:
Դիվանագետի համոզմամբ՝ շարունակական ուղիղ երկխոսությունը, այսինքն` ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը, առանցքային է խնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու հարցում:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ. նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին»,-եզրափակում է խոսքը Ֆիլիպ Ռիկերը:

     

Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի 1-ին հանդիպել է Լոնդոն Սիթիի քաղաքապետ Նիկոլաս Լիոնսի հետ։

Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպում:

Տնտեսական

Հասարակական

Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը: 

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ, այսօր՝ փետրվարի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search