Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Արցախի պետական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար զորավար Մոնթե Մելքոնյանի (Ավո)ծննդյան 65-ամյակին:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցել Արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածների հիշատակին:
 
Արմինե Առուստամյան.jpg (410 KB)«Որպես մայր Հայաստանի անբաժան մաս, Արցախի հայկականության պահպանման համար մղված պայքարը հայ ազգային-ազատագրական պայքարում կարևոր նշանակություն ունի: Այդ գիտակցումով հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ հերոսացան: Հայոց նվիրյալ գործիչների աստղաբույլում է նաև Մոնթե Մելքոնյանը: Նա մարմնացումն է անկեղծ մղումների, ազգային, բարոյական արժանիքների: Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ռազմահայրենասիրական դաստիարակության, ուսանողներին հայրենասիրական ոգի ներշնչելու համար»,-մեզ հետ զրույցում ասել է ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը:
 3.jpg (800 KB)
Միջոցառմանը ներկայացվել են Մոնթեի սխրանքները և ընդգծվել նրա կերպարը որպես հայրենասիրության, ազգապաշտության, նվիրվածության խորհրդանիշ:
 5.jpg (748 KB)
Հուշ-երեկոյի ընթացքում համալսարանականները հանդես են եկել հայրենասիրական ստեղծագործությունների ասմունքով ու երաժշտական կատարումներով:
4.jpg (722 KB)
6.jpg (628 KB)

     

Քաղաքական

«ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»․ Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:

Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանը ՄԱԿ-ի դատարանում փաստարկված ներկայացրել է Ադրբեջանի իրական նպատակները

Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հիմնական նպատակները և այն համատեքստը, որում շրջափակումը տեղի է ունենում, մարդասիրական ծանրագույն հետևանքները, որոնք առաջանում են Ադրբեջանի գործողությունների պատճառով, ինչպես նաև հիմնավորեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։

ՌԴ-ն Հարավային Կովկասում առաջնահերթ է համարում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:

Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմում տեղի ունեցող բռնություններից. Վահան Հունանյան

Մենք խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունների, ներառյալ՝ Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 25-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ․ Արցախէներգո

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Search