ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում Շվեյցարիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Սերբիային ու դուրս եկավ փլեյ-օֆֆ:
ԱԱ-2022․ Բրազիլիան և Շվեյցարիան փլեյ-օֆֆում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։
20-րդ րոպեին Շաքիրին առաջ մղեց շվեյցարացիներին: 26-րդ րոպեին Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը իսկ 9 րոպե անց Վլահովիչն առաջ մղեց իր թիմին: Ընդմիջման գնալուց առաջ Էմբոլոն հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Ֆրոլերը խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այսպիսով, Շվեյցարիան 6 միավորով խմբում գրավեց 2-րդ տեղն ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում մրցում էին Բրազիլիայի և Կամերունի հավաքականները։
Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հանդիպման միակ գոլը խփվեց խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին․ աչքի ընկավ Աբուբակարը, որը գոլից հետո հանեց մարզաշապիկն ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Բրազիլիան, սակայն չկարողացավ օգտվել թվային առավելությունից։
Կամերունը, այնուամենայնիվ չկարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերել, քանի որ խմբի մյուս զույգում Շվեյցարիան հաղթեց հետնապահ Սերբիային։
Բրազիլիան 6 միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը։