Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է։
Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան, սակայն որոշ հատվածներում խիտ մառախուղ է. ԱԻՊԾ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։