Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը 2022 թվականի դեկտեմբերի 3-ին կեսօրից հետո կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ Շուշիի հատվածում փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է. ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին իր տարածած հայտարարության մեջ նշել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ յս պահին Արցախի 120 հազար ժողովուրդը ամբողջական շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև, որի հանցավոր պատասխանատուն ադրբեջանական իշխանություններն են:

«Հրադադարի հաստատումից ի վեր բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակով ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրանց գործունեությունը խափանելուն ուղղված գործողությունների, որոնք Արցախը էթնիկ զտման ենթարկելու ընդհանուր քաղաքականության բաղադրիչներն են: Ավելին, նույնիսկ վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակաբար կեղծ տեղեկատվական առիթներ էր հորինում ճանապարհի հնարավոր փակումը լեգիտիմացնելու նպատակով:

Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով: Պատշաճ ու հասցեական կանխարգելման բացակայության հետևանքով էլ ադրբեջանական կողմը գործում է անպատժելիության վարքագծով, որին վերջնականապես պետք է վերջ դրվի:

Ուստի, հորդորում ու պահանջում եմ միջազգային հանրության հիմնական դերակատարներից հասցեական ու կոշտ քայլերով ձեռք առնել պատժիչ ու կանխարգելիչ միջոցներ, այլապես նման դեպքերի կրկնությունն ու հումանիտար աղետն անխուսափելի են»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հայտարարության մեջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Անհատ ձեռնարկատերերին և արտոնավճար վճարող անձանց դրամական աջակցություն կտրամադրվի. դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ բացառապես Արցախի Հանրապետությունում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2023 թվականի փետրվարի 1-ին նախորդող առնվազն 15 օրերին աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով չաշխատած անհատ ձեռնարկատերերին, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերին ու ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ընդունումը:

Գներն անհիմն բարձրացրած տնտեսվարողները պատասխանատվության ենթարկվելուց բացի կզրկվեն նաև մատակարարումից

Տնտեսավարող սուբյեկտները զգուշացվել են իրացվող ապրանքատեսակների համար սահմանված 15% վերադիրի կիրառումը պահպանելու համար:

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ում ստուգարքներով ամփոփում են սաների կես տարվա աշխատանքի արդյունքները

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. տուժածներ չկան. ՌԴ ՊՆ

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն

Կադրային փոփոխություններ ՀՀ զինված ուժերում

Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակի անունը

Ուկրաինայի պատերազմը երկարատեւ է, նոր պատերազմներ չեն լինի

Հայաստանում նախատեսում են փոխել Զինված ուժերի հանդերձանքը

Հայոց «մտավորական» շերտի ողբերգություն․․․ այն ունակ է միայն ուրիշի հրաժարականը կամ ինքնասպանությունը պահանջել, միայն թե ինքը «հաղթած ու հպարտ քայլի». Ստյոպա Սաֆարյան

Search